Տուրչինովը ստանձնել է Ուկրաինայի ԶՈՒ գերագույն հրամանատարի պարտականությունները

14:09 • 26.02.14

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ստանձնել է Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

«Ստանձնում եմ Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները»,-ասված է նախագահի պաշտոնակատարի ստորագրած հրամանագրում, որը հրապարակվել է այսօր՝ երկրի ղեկավարի կայքում:

 

Հիշեցնենք, որ ամիսներ տևած հակակառավարական ակցիաների արդյունքում Ուկրաինայում իշխանափոխություն է տեղի ունեցել, ինչից հետո պաշտոնանկ եղած Վիկտոր Յանուկովիչի հանդեպ հետախուզում է հայտարարվել: