Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում և այլ քաղաքներում հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել

10:26 • 26.02.14

Թուրքիայի միանգամից մի քանի քաղաքներում կառավարության անդամների շրջանում կոռուպցիայի դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

Մայրաքաղաք Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում ոստիկանությունը հատուկ միջոցներ է ձեռնարկել ամբոխին ցրելու համար։

 

Ամենամեծ թվով ցուցարարները՝ մոտ 500 հոգի, հավաքվել են Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում։ Նրանք փորձել են մտնել իշխող կուսակցության տարածքային գրասենյակի շենք, սակայն ոստիկանությունն արգելափակել է ճանապարհները։


Ընդհանուր առմամբ, Քադըքյոյ են մեկնել 20 ավտոբուսներով հատուկջոկատայիններ, որոնք ցուցարարների դեմ ջրաշիթեր և ջրցան մեքենաներ են կիրառել։

 

Անկարայում ցուցարարները փորձել են անցնել այն փողոցով, որտեղ տեղակայված է խորհրդարանը, սակայն ոստիկանությունը կոչ է արել ցրվել և մերժում ստանալով՝ հատուկ միջոցներ կիրառել։

 

Նման իրավիճակ է ծագել Իզմիրում, որտեղ ևս ցուցարարներին կենտրոնական շրջաններից դուրս են մղել արցունքաբեր գազի և ջրաշիթերի օգնությամբ։

 

Բուրսա, Էսքիշեհիր և Տրապիզոն քաղաքներում ցույցերն ավարտվել են առանց միջադեպերի։