Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազին մեղադրել են սպանությունների համար և հետախուզում հայտարարել

13:10 • 26.02.14

Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան, ով փախել և թաքնվում է ինչ-որ տեղ, որոնվում է նոր իշխանությունների կողմից, գրում է segodnya.ua-ն։

 

Այդ մասին հայտարարել է գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին։ «Գործ է հարուցվել սպանությունների փաստերով, որում ներառված է մոտ 50 մարդ։ Այժմ, հավանավար, ավելի շատ կլինեն»,- ասել է նա։

 

Որոնումներով զբաղվում են Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ու ՆԳՆ-ն։

 

Այժմ որոնվում են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Վիկտոր Պշոնկան, ինչպես նաև ՆԳՆ նախկին ղեկավար Վիտալի Զախարչենկոն։