Կալիֆոռնիացի զույգը 10 մլն դոլարի գանձ է գտել
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում ամուսնական մի զույգ 10 մլն ԱՄՆ դոլարի գանձ է հայտնաբերել, այս մասին հայտնում է Reuters-ը:
Դա տեղի է ունեցել շան հետ զբոսանքի ժամանակ: Գանձը ոսկե մետաղադրամների հավաքածու է, որը թաղված է եղել հին ծառի մոտ:
Մետաղադրամների թիվը 1400 է եղել՝ թվագրված 1847-1894 թթ: Պրոֆեսիոնալ նումիզմատ Դեյվիդ Հոլը հաստատել է, որ դրանք արժեքավոր են: Մետաղադրամներից մեկը գնահատվել է 1 մլն դոլար:
Մետաղադրամների մեծ մասը զույգը կհանի ինտերնետ–աճուրդի: Իսկ մնացածը կտրվի Նումիզմատների ամերիկյան ասոցիացիային:










