Բակո Սահակյանը պաշտպանական հարցերով աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

14:11 • 27.02.14

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում եղել են Պաշտպանության բանակի մարտական պատրաստականության և մարտական հերթապահության վիճակի, արտաքին քաղաքականության և 2014թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը:


ԼՂՀ նախագահը քննարկված հարցերի շուրջ համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:


Նիստին մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: