Նոր Արեշի բնակչուհու դին հայտնաբերել են լոգարանում՝ կախված վիճակում. shamshyan.com
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները Նոր Արեշ 42 փողոցի 1-ին շենքի բնակչուհու դին հայտնաբերել են լոգարանում՝ կախված վիճակում: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնել էին, որ փետրվարի 27-ին, ժամը 14.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 42-րդ փողոցի թիվ 1 շենքի բանկարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։
Ըստ աղբյուրի՝ մայրը ահազանգել է նաև Ոստիկանության Էրեբունու բաժին: Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ shamshyan.com կայքում։










