Բրիջիթ Բարդոն խնդրում է Պուտինին պաշտպանել անօթևան շներին
Հայտնի դերասանուհի և երգչուհի Բրիջիթ Բարդոն բաց նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում կոչ է անում նրան կարճ ժամկետներում ընդունել օրենք՝ ի պաշտպանություն կենդանիների, հայտնում է Вести-ն։
Սա դերասանուհու արդեն 2-րդ նամակն է ռուս առաջնորդին։ Առաջինը գրվել է նախորդ տարվա ապրիլին՝ Մոսկվայում շների զանգվածային թունավորումներից հետո։
«Հազարավոր օգնության անհույս խնդրանքներ են ստացվում իմ հիմնադրամ այն մարդկանցից, ովքեր ականատեսն են եղել անտանելի տեսարանների՝ շների ոչնչացում Սոչիում և Ռուսաստանում։ «Շներ որսացողները» նույնիսկ շատ հանգիստ սոցկայքերում լուսանկարներ են հրապարակում։ Պարոն նախագահ, կընդունե՞ք վերջապես օրենք, որն իսկապես կպաշտպանի կենդանիներին և թույլ կտա պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Պատիժը պետք է ցուցադրական լինի՝ բռնությունը կանխելու համար, որն էապես ազդում է Ձեր կերպարի և Ձեր երկրի կերպարի վրա։ Լինելով մի մարդ, ով ձեզ միշտ աջակցել և սիրել է, ես խորապես հիասթափված եմ և շատ տխուր։ Բրիջիթ Բարդո»,- գրված է նամակում։










