Ուկրաինայում ճնշում են չեչեններին. Կադիրով
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ուկրաինայում ճնշում են չեչեններին և խոստացել է պաշտպանել հայրենակիցներին, հայտնում է BBC-ն:
Կադիրովի տվյալներով՝ այժմ չեչեններն Ուկրաինայում լուրջ խնդիրներ ունեն` իրենց բիզնեսները պահպանելու և անձնական անվտանգության հետ կապված:
Կադիրովը պատրաստակամություն է հայտնել պաշտպանել նաև այլ ռուսաստանցիների շահերը` Ուկրաինայում և այլուր:
Նա Ուկրաինայում տեղի ունեցածի մասին իր կարծիքն է հայտնել նաև Instagram-ում. ըստ Կադիրովի` այնտեղ Արևմուտքի սցենարով պետական հեղաշրջում է տեղի ունեցել, «իշխանությունը գրավել են ավազակներն ու ահաբեկիչները»:










