Ղրիմի խորհրդարանի շենքը գրավել է «Բերկուտը». ԶԼՄ-ներ
Ղրիմի խորհրդարանի շենքը գրավել են «Բերկուտի» մարտիկները, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին:
«Ղրիմի խորհրդարանի և կառավարության շենքերը գրավել են Սևաստոպոլի «Բերկուտի» մարտիկները»,- նշված է հաղորդագրության մեջ: Միևնույն ժամանակ ИТАР-ТАСС-ը փոխանցում է, որ Ղրիմի խորհրդարանի և կառավարության շենքերը վերահսկում են ռուսալեզու բնակչության ինքնապաշտպանության ներկայացուցիչները:
Ավելի վաղ հայտնի է դարձել Ղրիմի խորհրդարանի և կառավարության շենքերի գրավման մասին: Գերագույն խորհրդի վրա բարձրացվել է Ռուսաստանի դրոշը:










