Ղրիմի բնակիչները դիմել են ՌԴ հյուպատոսարան՝ փախստականի կարգավիճակի համար

15:40 • 27.02.14

Սիմֆերոպոլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունն ուկրաինացիներից մի շարք դիմումներ է ստացել՝ իրենց փախստականի կարգավիճակ տալու խնդրանքով։ Այս մասին հինգշաբթի հայտնել է գլխավոր հյուպատոս Վյաչեսլավ Սվետլիչնին, գրում է Взгляд-ը:

 

Նա չի կարողացել դիմումների մասին մանրամասներ հայտնել՝ վկայակոչելով իր զբաղվածությունը:

 

Ընդհանուր առմամբ Սվետլիչնիի խոսքով՝ հյուպատոսարանի շուրջ իրավիճակը հանգիստ է: «Անվտանգության տեսանկյունից ամեն ինչ վատ չէ, ոչ մի տագնապ մենք չենք զգում»,- ասել է նա:

 

Այս գիշեր Ղրիմում զինված անձինք գրավել են Նախարարների խորհրդի ու խորհրդարանի շենքերը և խորհրդարանի շենքի վրա տեղադրել Ռուսաստանի դրոշը: