Ղրիմի կառավարության շենքը գրաված անձանց հետ բանակցությունները ձախողվել են
Ղրիմի կառավարության և խորհրդարանի շենքերը գրաված խմբի ներկայացուցիչների և Ղրիմի վարչապետ Անատոլի Մոգիլևի միջև բանակցություններն ավարտվել են, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Ղրիմի Ինքնավար Հանրապետության կառավարության մամուլի ծառայությանը:
«Հանդիպմանը գրաված կողմի ներկայացուցիչները հայտարարել են, որ լիազորված չեն բանակցություններ անցկացնել և պահանջներ ներկայացնել: Անատոլի Մոգիլևը նրանց թողել է իր կոնտակտային հեռախոսահամարները հետագա կապի և իրավիճակի կարգավորման համար»,- ասված է հաղորդագրությունում:
Բանակցությունները տեղի էին ունենում կառավարության գրաված շենքում:










