Հայտնի է դարձել, թե երբ Ղրիմում հանրաքվե կանցկացվի

17:52 • 27.02.14

Ղրիմի խորհրդարանը մտադիր է շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել մայիսի 25-ին՝ Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրությունների օրը։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին ասված է Ղրիմի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովի տեսաուղերձում։

 

Նա նշել է, որ Ղրիմի խորհրդարանը շարունակում է աշխատել նորմալ ռեժիմով՝ չնայած Ուկրաինայում և Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններին։

 

«Իրավիճակը մնում է լարված։ Երեկ հակամարտություն էր հրահրվել։ Ծայրահեղական տարրերը մեզ թույլ չէին տալիս Բարձրագույն խորհրդի նիստ անցկացնել։ Այսօր իմ նախաձեռնությամբ արտահերթ նիստ տեղի կունենա, որի ընթացքում կքննարկենք ինքնավարության համար կարևոր հարցեր»,-ասել է նա։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի նախագահությունն առաջարկել է շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել։