Դալայ լաման հաշիվ է բացել Instagram-ում

17:30 • 27.02.14

Դալայ լաման պաշտոնական հաշիվ է բացել Instagram լուսանկարների ծառայությունում. այդ մասին twitter-ի իր հաշվում գրել է բուդդիստների հոգևոր առաջնորդը։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, Instagram-ում Դալայ լամայի առաջին լուսանկարը տեղադրվել է փետրվարի 1-ին։ Ընդհանուր առմամբ, հոգևոր առաջնորդի հաշվին արդեն 15 լուսանկար կա, այդ թվում՝ նրա լուսանկարը լրագրող Լարի Քինգի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։

 

Բուդդիստների հոգևոր առաջնորդը Twitter-ում գրանցվել էր 2010թ.-ին, և այժմ նրա հետևորդների թիվը գերազանցում է 8.5 մլն-ը։