Հնդկաստանն ու Ռուսաստանը համատեղ հանձնաժողով են ստեղծել Մաքսային միության շրջանակներում առևտրային համաձայնագրեր կնքելու համար
Հնդկաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել Նյու Դելիի և Մաքսային միության միջև առևտրային համաձայնագիր կնքելու հարցն ուսումնասիրելու համար, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ The Economic Times-ին հղումով։
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Անանդ Շարմի և ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի միջև Նյու Դելիում կայացած հանդիպման ընթացքում։
«Հնդկաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են համատեղ խումբ ստեղծել Մաքսային միության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի Բելառուսի և Հնդկաստանի միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կնքելու հնարավորությունն ուսումնասիրելու համար»,-ասված է հայտարարության մեջ։
Հնդկաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտրաշրջանառության ծավալները 2012-2013թթ.-ին կազմել են 6.52 մլրդ դոլար։










