ԱՄՆ-ն դիտարկում է Ուկրաինային տնտեսական օգնություն ցուցաբերելու տարբերակները
ԱՄՆ-ն այս պահի դրությամբ որոշում չի կայացրել Ուկրաինային վարկային երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ, ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին:
ԱՄՆ-ն աշխատում է մի քանի տարբերակների վրա, այդ թվում Ուկրաինային տնտեսական օգնություն ցուցաբերելու համար վարկային երաշխիքներ տրամադրելու վրա: Այս պահի դրությամբ վերջնական որոշում չի կայացվել, հաջորդ քայլը պետք է դառնա Ուկրաինայում բազմակուսակցական կառավարության ձևավորումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պսակիի խոսքերով՝ Ուկրաինայում կառավարության ձևավորումից անմիջապես հետո, ԱՄՆ-ն «կսկսի ձեռնարկել անհապաղ քայլեր, դրանք համակարգելով» իր գործընկերների հետ բազմակողմանի և երկկողմանի հիմքի վրա: Նա նաև ասել է, որ այդ քայլերը կդառնան «հավելում ԱՄՀ-ի փաթեթին, որը կոչված է աջակցելու Ուկրաինային»։










