Դմիտրի Մեդվեդևը Mercedes-Benz է նվիրել ռուսաստանցի մեդալակիրներին. Սոչի-2014 (լուսանկարներ)

19:05 • 27.02.14

Այսօր՝ փետրվարի 27-ին, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հատուկ արարողության ժամանակ Սոչի-2014-ի՝ Ռուսաստանի օլիմպիական մեդալակիրներին հանձնել է «Mercedes-Benz» մակնիշի մեքենաների բանալիները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

 

Օրերս ավարտված Ձմեռային 22-րդ Օլիմպիադայում տարբեր հարգի մեդալ նվաճած ռուսաստանցի օլիմպիականները պարգևատրվել են, համապատասխանաբար, ոսկե մեդալի համար՝ GL, արծաթի՝ ML, իսկ բրոնզի համար՝ GLК դասի ամենագնաց մերսեդեսներով։