Ֆրանսիական դատարանը մերժել է Վրաստանին արտահանձնել նախկին պաշտպանության նախարարին

15:54 • 27.02.14

Ֆրանսիական դատարանը մերժել է Վրաստանին արտահանձնել պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլիին, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Դատարանը նաև նախկին նախարարին թույլ է տվել հանել հատուկ էլեկտրոնային ապարանջանը։

 

Ավելի վաղ դատարանը նախնական կալանքից ազատ էր արձակել Կեզերաշվիլիին՝ պայմանով, որ նա 6 ամիս շարունակ հատուկ էլեկտրոնային ապարանջան կրի։ Այդ ժամանակ Կեզերաշվիլիին արգելված էր դուրս գալ Ֆրանսիայից։

 

Կեզերաշվիլիի նկատմամբ Վրաստանը հետախուզում էր հայտարարել, ինչից հետո փետրվարի 15-ին նա ձերբակալվել էր Ֆրանսիայում։

 

Վրաստանում Կեզերաշվիլին մեղադրվում է մի քանի հոդվածներով, այդ թվում՝ էթիլային սպիրտի մաքսանենգությունը հովանավորելու համար։