Եվրախորհրդարանը Մոլդովայի հետ ԵՄ երկրների վիզային ռեժիմը վերացնելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Ստրասբուրգում Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Մոլդովայի հետ ԵՄ երկրների վիզային ռեժիմը վերացնելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդվում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում, գրում է gazeta.ru-ն:
«Այսօր շատ կարևոր օր է՝ և՛ ԵՄ-ի քաղաքականության համար որպես այդպիսին, և իհարկե, Մոլդովայի քաղաքացիների համար»,- ասված է Սլովենիայից Տանյա Ֆայոնի պատրաստած զեկույցում:
Այժմ Եվրախորհրդարանի որոշումը պահանջում է ԵՄ Խորհրդի հաստատումը:
Համաձայնագիրը նախաստորագրվել էր 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում:










