ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայի իրադարձություններն անվանել է Եվրոպայում անվտանգության ամենագլխավոր թեմա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ հարաբերություններն իր կազմակերպության համար չափազանց կարևոր են, իսկ այդ երկրում իրադարձությունները՝ Եվրոպայում անվտանգության ամենագլխավոր թեման, գրում է «Взгляд» թերթը:
«Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ունեն հատուկ գործընկերություն»,- հիշեցրել է Ռասմուսենը՝ ելույթ ունենալով անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման առաջին օրվանից հետո:
«Մենք ընդգծում ենք ուկրաինական քաղաքական գործընթացի կարևորությունը՝ բոլոր կողմերի ներգրավմամբ և հիմնված ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների, փոքրամասնությունների և իրավունքի գերակայության հարգման վրա»,- ասել է նա:
«Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ինքնուրույն որոշել՝ ինչ միությունների միանալ և ինչ արտաքին կամ անվտանգության քաղաքականություն ընտրել»,- ընդգծել է նա:










