Վենեսուելայի բախումների թիկունքում ԱՄՆ-ն չէ. Քերի

11:10 • 27.02.14

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վենեսուելայում տեղի ունեցող բախումների թիկունքում ԱՄՆ-ն չէ, հայտնում է Al Jazeera-ն:

 

Քերին մասնավորապես ասել է, որ այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն շարունակում է ԱՄՆ-ին մեղադրել այնպիսի բաների համար, որն այդ երկիրը չի անում։

 

Քերին առհասարակ նկատել է, որ Կարակասի հետ լարվածությանը պետք է վերջ դնել: Նա նշել է, որ ամերիկացիները պատրաստ են փոփոխության, քանի որ լարվածությունը չափազանց հեռուն է գնացել:

 

Երկու երկրները 2010-ից ի վեր չունեն դեսպաններ միմյանց մայրաքաղաքներում: Իսկ հարաբերությունները լարված են 1999-ից, երբ իշխանության էր եկել հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսը:

 

Ըստ աղբյուրի` Մադուրոն ողջունել է հարաբերությունները բարելավելու Քերիի առաջարկը: