ՌԴ-ում լայնամասշտաբ զորավարժությանը մասնակցում է 150.000 մարդ. ՌԴ ՊՆ

10:19 • 27.02.14

ՌԴ Արևմտյան և Կենտրոնական ռազմական շրջանների զորամասերն ու միավորումները, մարտական պատրաստվածության մակարդակի ստուգման նպատակով, սկսել են լայնամասշտաբ տեղաբաշխումը, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով։

 

ՌԴ պաշտպանության նախարարությունը 2014թ.-ի փետրվարի 26-ից իրականացնում է Արևմտյան և Կենտրոնական ռազմական շրջանների և օդուժի մարտական պատրաստվածության մակարդակի անսպասելի ստուգում։

 

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, ստուգմանը մասնակցում են տարբեր զորքերի շուրջ 150.000 ներկայացուցիչներ։ Օգտագործվելու է 90 ինքնաթիռ, 120 ուղղաթիռ, մինչև 880 տանկ, ավելի քան 1200 միավոր տեխնիկա, մինչև 80 նավ։

 

Ստուգումների առաջին փուլի հիմնական խնդիրը լինելու է հրամանատարների և շտաբերի գործողությունների գնահատումը։