Գյուլբենկյան փողոցի աղբամաններից մեկում 2 մետրանոց վագրանախշ օձ է հայտնաբերվել

15:54 • 27.02.14

ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 27-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 26 շենքի բակի աղբամանում նկատվել է օձ:

 

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը և ՃԿԿ ՕԽ-ն:

 

Փրկարարները հայտնաբերել են վագրանախշ պիթոն (մոտ 2 մ) և տեղափոխել կենդանաբանական այգի: