Մենք նույնպես հիշում ենք Սումգայիթը. Ջեյմս Ուորլիք

16:22 • 27.02.14

Սումգայիթի ջարդերի տարելիցին է անդրադարձել ԼՂ խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

 

«Մենք նույնպես հիշում ենք Սումգայիթը։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հասարակությունների միջև շփման վերաբերյալ ծրագրեր իրականացնեն՝ հանդուրժողականության և վստահության մթնոլորտի զարգացման համար»,- գրել է նա Twitter-ի իր էջում։

 

1988 թվականի փետրվարի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեց քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն։