ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն Ուկրաինան կարող է ստորագրել մեկ-երկու շաբաթից. պատգամավոր

14:24 • 27.02.14

Ուկրաինայի «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Բորիս Տարասյուկը, ում Մայդանի խորհուրդն առաջարկել է զբաղեցնել եվրաինտեգրման հարցերով Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը, չի բացառում, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրն Ուկրաինան կարող է ստորագրել առաջիկայում, գրում է segodnya.ua-ն:

 

«Եթե ԵՄ-ն պնդի նախագահի մակարդակով համաձայնագրի ստորագրման հարցում, դա կարող է ձգվել մինչև նախագահական ընտրություններից հետո: Եթե նման պայման չառաջադրվի, կարծում եմ, որ կառավարությունը պատրաստ կլինի ստորագրել համաձայնագիրը մեկ-երկու շաբաթից»,- ասել է Տարասյուկը լրագրողներին:

 

Հիշեցնենք, որ հենց ասոցացման գործընթացի կասեցման մասին որոշումից հետո Ուկրաինայում սկսվեցին բողոքի ցույցեր, որոնք վերաճեցին բախումների։