Ուկրաինայի խորհրդարանն արտահերթ ընտրություններ է նշանակել մի շարք քաղաքներում

15:30 • 27.02.14

Ուկրաինայի խորհրդարանը մայիսի 25-ին մի շարք քաղաքներում, ներառյալ՝ Օդեսայում, Նիկոլաևում, Խերսոնում և Չեռնովցիում, քաղաքապետի արտահերթ ընտրություններ է նշանակել, հայտնում է Взгляд-ը։

 

Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանը որոշում էր կայացրել մայիսի 25-ին Կիևի քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։

 

Նույն օրը նշանակված են նաև նախագահական ընտրությունները, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովն սկսել է ընտրական գործընթացը։

 

Երեք ամիս տևած զանգվածային բողոքի ակցիաների հետևանքով Ուկրաինայի ընդդիմությունը գրավել է իշխանությունը։