Վենեսուելայում ցույցերի հետևանքով 50 մարդ է զոհվել. նախագահ Մադուրո

09:46 • 27.02.14

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրում հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվածների թիվը գերազանցել է 50-ը, հայտնում է BBC-ն:

 

Մինչ այդ պաշտոնական գնահատականով բախումների զոհերի թիվը 13 էր: Բախումների համար Մադուրոն մեղադրել է ֆաշիստական խմբերին:

 

Մադուրոն այս մասին խոսել է հանդիպումից առաջ, որը նպատակ ունի վերջ դնել անհանգիստ իրավիճակին: Ընդդիմադիր հիմնական կոալիցիան հրաժարվել է մասնակցել հանդիպմանը` դա անվանելով ֆարս:

 

Վենեսուելայում մարդիկ փողոց են դուրս եկել ինֆլյացիայի, հանցավորության և սննդի պակասի պատճառով: Այժմ Կարակասում հարյուրավոր մարդիկ, հիմնականում` կանայք, ակցիաներ են անցկացնում այն բանի դեմ, թե ինչպես են իշխանություններն իրենց դրսևորել ցույցերի ժամանակ:

 

Մադուրոն ազգային խաղաղության կոնֆերանս էր հրավիրել դեռ մի քանի օր առաջ: Դրան իրենց մասնակցությունն են հավաստել կաթոլիկ եկեղեցին և բիզնես շրջանակները: