«Նարոդնոյե վեչեն» սուլոցներով է ընդունել Յացենյուկի և Ավակովի հնարավոր ներառումը կառավարության նոր կազմում
Կիևի Անկախության հրապարակում այսպես կոչված «Նարոդնոյե վեչեն» («Ժողովրդական հավաքը») քննարկել է ապագա ուկրաինական կառավարության կազմի թեկնածուներին. Արսենի Յացենյուկին վարչապետ նշանակելու գաղափարը ցուցարարներից մի քանիսն ուղեկցել են «Փամփուշտ ճակատին» գոչյուններով, գրում է Взгляд-ը:
Սուլոցներով և դժգոհություն արտահայտող գոչյուններով են ուղեկցել ՆԳՆ ներկայիս պատասխանատու Արսեն Ավակովին կառավարության նոր կազմում ներառելու առաջարկը:
Կառավարության նոր կազմը պետք է Գերագույն ռադա քվեարկության հանձնվի փետրվարի 27-ին:
Ավելի վաղ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ «Մայդան» համաուկրաինական միավորման խորհրդին առաջարկված կառավարության կազմը քննարկվել է երեք օրերի ընթացքում, և վերջնական արդյունքում բոլոր թեկնածությունները միաձայն հավանություն են ստացել:
Նախօրեին երեկոյան Մայդանում բարձրաձայնվել է Ուկրաինայի նոր կառավարության թեկնածուների ցանկը: Պոտենցիալ նախարարների ցանկում են հայտնվել Մայդանի ակտիվիստները՝ բժիշկներ, լրագրողներ և քաղաքացիական ակտիվիստներ: Այդ ցանկում են հայտնվել նաև մարդիկ, որոնք նորեկ չեն Ուկրաինայի քաղաքական բեմի համար, ինչը հավաքվածների մոտ մեծ հիասթափություն է առաջացրել:










