Վրաստանի Նախագահը Էջմիածնում այցելել է իր ընկերոջը (լուսանկարներ)

17:47 • 28.02.14

Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում տեղադրել է Հայաստան այցելության շրջանակներում այսօր Էջմիածին կատարած այցելության լուսանկարները, որտեղ նա հանդիպել է իր վաղեմի ընկերոջ Ռոբերտ Աբրահամյանի ու վերջինիս ընտանիքի հետ։


Գիորգի Մարգվելաշվիլին ծառայել է Էջմիածնի զորամասում և 1987թ. հենց այստեղ էլ ծանոթացել է Ռոբերտ Աբրահամյանի հետ, ով նրան հյուրընկալել է իր տանը: