Ավստրիայում սառեցրել են 18 ուկրաինացիների հաշիվներ

13:19 • 28.02.14

Ավստրիայի իշխանությունները որոշել են արգելափակել իրենց տարածքում գտնվող բանկերում Ուկրաինայի 18 քաղաքացիների հաշիվներ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով երկրի արտգործնախարարությանը:

 

Նախարարությունում նշել են, որ տվյալ միջոցը «ժամանակավոր է և գործում է մինչև ԵՄ-ի համապատասխան պատժամիջոցների ուժի մեջ մտնելը»: Այն համաձայնեցվել է եվրոպական արտաքին քաղաքականության գերատեսչության, Ավստրիայի ֆինանսների նախարարության և կանցլերի հետ:

 

Հաշիվներն արգելափակել են Ուկրաինայի նոր ղեկավարության խնդրանքով: Անձանց անունները, որոնց նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ, չեն հաղորդվում: Ֆրանսիական Figaro թերթի տվյալներով՝ խոսքն այն մարդկանց մասին է, որոնք կասկածվում են կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտման համար: