Սիրիայում ՄԱԿ-ի ձախողումը վարկաբեկում է միջազգային հանրությանը. Բան Կի-մուն

09:58 • 28.02.14

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, անդրադառնալով սիրիական հակամարտության թեմային, նշել է, որ 3 տարվա ընթացքում ՄԱԿ-ի անկարողությունը զանգվածային բռնությունները կանխարգելելու հարցում վարկաբեկում է միջազգային հանրությանը, հայտնում է Взгляд-ը։

 

«Այն, որ մենք չենք կարողանում կանխել 3 տարի շարունակ Սիրիայում տեղի ունեցող վայրագությունները, վարկաբեկում է միջազգային հանրությանը»,-ասել է գլխավոր քարտուղարը՝ Ռուանդայի ցեղասպանության 20-րդ տարելիցին նվիրված ելույթում։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ Սիրիայի կառավարական զորքերի ու ապստամբների միջև հակամարտությունը շարունակվում է 2011թ. մարտից ի վեր։ Ըստ միջազգային կազմակերպությունների տվյալների՝ հակամարտությունը դարձել է 100.000-ից ավելի մարդու մահվան պատճառ։ Իսկ պատերազմի՝ պետությանը հասցրած ֆինանսական վնասը ՄԱԿ-ը գնահատել է 103.1 մլրդ դոլար։