Mt Gox խոշորագույն բիթքոին-բորսան իրեն սնանկ է ճանաչել

16:28 • 28.02.14

Բիթքոին վիրտուալ արժույթի առքուվաճառքի խոշորագույն Mt Gox ճապոնական բորսան իրեն սնանկ է ճանաչել, ինչի մասին Տոկիոյի շրջանային դատարանում հայտնել է ընկերության փաստաբանը։ 

 

Ինչպես նշում է Газета-ն՝ The Wall Street Journal-ին հղումով, փաստաբանը մանրամասնել է, որ ընկերությունն ունի մոտ 63.6 մլն դոլարի պարտք։

 

Ավելի վաղ բորսան դադարեցրել է իր աշխատանքն ու ամբողջովին կտրվել ցանցից։