59 մեքենա` 33 մլն դոլարով. ամերիկացի հավաքորդը վաճառում է Ջեյմս Բոնդի մեքենաների հավաքածուն
Ջեյմս Բոնդի կինոհերոսի մեքենաների եզակի հավաքածուն վաճառքի է հանել ամերիկացի հավաքորդ, գործարար Մայքլ Դեզերը, հայտնում է gazeta.ru-ն:
Հավաքածուն ներառում է 59 մեքենա, վաճառքի է հանվել 33 մլն ԱՄՆ դոլարով: Վաճառվում է միայն ամբողջական:
Մեքենաներից բացի հավաքածուում են Т-55 խորհրդային տանկը, զբոսանավ, ուղղաթիռ և այլ տեխնիկա: Հավաքածուում են 6 Aston Martin, որոնցից 2-ը` DB5, ինչպես նաև` Lotus Esprit, Jaguar XKR, Toyota 2000 GT, Citroen 2CV, Ford Mustang Mach 1, Lada Riva, Rolls-Royce Phantom III և այլ նմուշներ՝ հայտնի ֆիլմաշարի տարբեր հատվածներից:
Դեզերն այս տպավորիչ հավաքածուն կարողացել է ստեղծել ընդամենը 2 տարում: Հավաքածուից 40 մեքենա Դեզերը պահում է իր համար:










