Հղի չինուհին մասնակցել է վազքի մարաթոնի

12:58 • 28.02.14

Հղիությունը չի խանգարում սպորտին։ Համենայնդեպս, այդպես է կարծում 28-ամյա չինուհի Սյույ Յունյունը, ով պարզապես պաշտում է վազքը, գրում է Вести-ն։

 

Թեև աղջիկը պետք է ծննդաբերի առնվազն մեկ ամսից, նա, միևնույն է, համարձակվել է վազել հոգնեցնող մարաթոնը, որն անցկացվել է Պեկինի Օլիմպիական պուրակում։

 

«Ես միշտ սիրել եմ վազքը, և պատճառ չեմ տեսնում մարզումները դադարեցնելու համար։ Այո, ես հղի եմ, հետո՞ ինչ»,- ասել է աղջիկը։ Նրա խոսքով՝ ծննդաբերությունը կարող է ավելի հեշտ անցնել, եթե մինչև վերջին պահը չդադարեցնել մարզումները։

 

«Ես հանգիստ տեմպով եմ վազել, և բժիշկները խորհուրդ են տալիս ինձ չդադարեցնել ծանրաբեռնվածությունը, եթե ցանկանում եմ առողջ երեխա ունենալ»,- նշել է Յունյունը։