Փլվածք Սայաթ Նովա պողոտայի թիվ 18 շենքի մոտակայքում, վնասվել է ջրագիծը

08:32 • 28.02.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 27-ին՝ ժամը 23.57-ին, ահազանգ է ստացվել, որ Սայաթ Նովա պողոտայի թիվ 18 շենքի մոտակայքում հողաշերտը սահել է` վնասելով ջրատար խողովակը:
 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ Մետաղագործների փողոցի՝ Ա. Ա.-ին պատկանող թիվ 21 տան բակում՝ հիմնական պատից մոտ 6 մ հեռավորության վրա, տեղի է ունեցել փլվածք (մոտ 3X5մ), ինչից վնասվել է ջրատար խողովակը: