Կիպրոսի կառավարությունը հրաժարական է տվել

17:16 • 28.02.14

Կիպրոսի կառավարությունը հրաժարական է տվել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Cyprus Mail-ին:

 

Նախարարները բացատրել են իրենց որոշումը նրանով, որ հրաժարականի դիմումներ են ներկայացրել, որպեսզի երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսին ավելի հեշտ լինի կառավարությունում փոփոխություններ իրականացնել իշխող կոալիցիայից կուսակցություններից մեկի դուրս գալուց հետո:

 

Նշվում է, որ նախագահը խնդրել է կառավարությանը շարունակել աշխատանքը մինչև մարտի 15-ը:

 

«Ես կորոշեմ՝ ինչ անել 15 օրերի ընթացքում»,- հայտարարել է Անաստասիադիսը: