Ռուսաստանն Ուկրաինային ֆինանսական օգնություն կտրամադրի

10:46 • 28.02.14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է երկրի կառավարությանը պատրաստվել Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելուն, գրում է rbc.ru-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

 

Նախագահը հանձնարարել է խորհրդակցություններ անցկացնել օտարերկրյա գործընկերների հետ և մտածել Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու կարգը: Պուտինը քննարկել է նաև Ղրիմի ղեկավարության դիմումը հումանիտար օգնություն ցուցաբերելու վերաբերյալ և հանձնարարել է պատրաստել այն:

 

Բացի այդ, նախագահն ընդգծել է, որ բոլոր առևտրատնտեսական կապերը երկրների միջև կպահպանվեն:

 

Դա դարձել է Պուտինի առաջին պաշտոնական արձագանքն Ուկրաինայի իրադարձություններին, գրում է աղբյուրը:

 

Ավելի վաղ ռուս պաշտոնյաները հայտարարել էին, որ Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչին ընդունում են որպես պետության գործող նախագահ: