«Գազպրոմ նավթը» մտադիր է 2014թ. 1.5%-ով մեծացնել նավթի արդյունահանումը
Ռուսական «Գազպրոմ նավթ» ընկերությունը 2014-ին ակնկալում է նավթի արդյունահանման 1.5 տոկոսի աճ` մինչև 50.8 մլն տոննա:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը` այս մասին հեռախոսային կոնֆերանսի ժամանակ հայտնել է ընկերության` տնտեսական և ներդրումային հետազոտությունների և արդյունաբերման բաժնի վարչության ղեկավար Միխայիլ Ժեչկովը:
Ավելի վաղ ընկերության փոխտնօրեն Վադիմ Յակովլևը հայտարարել էր, որ «Գազպրոմ նավթը» մտադիր է 2014-ին ավելացնել ածխաջրածինների արդյունահանումը 5 տոկոսով:










