Փակվել է 1939թ. բացված իտալական ռեստորանը, որտեղ ստեղծել են տիրամիսուն
Իտալական Le Beccherie ռեստորանը, որտեղ ստեղծել են հայտնի տիրամիսուն` տնտեսական ճգնաժամի պատճառով ներկայում հարկադրված է փակվել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն:
Ըստ աղբյուրի՝ Մասկարպոնեից պատրաստված տրամիսուն, Մարսալ քաղցր գինին, սուրճն ու թխվածքները Le Beccherie-ին չփրկեցին ֆինանսական դժվարություններից:
Ռեստորանի 60-ամյա տնօրեն Կարլո Կամպեոլոյի խոսքով՝ 1939թ.-ին բացված ռեստորանն այսօր փակվում է հաճախորդների քանակի նվազման հետևանքով:










