Լոնդոնյան փողոցը գետի է վերածվել` կոյուղու խողովակի պայթելու հետևանքով
Լոնդոնի հարավային շրջանի բնակիչներին տարհանել են իրենց տներից, քանի որ խողովակի պայթյունի հետևանքով քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը ամբողջովին հեղեղվել է:
Ինչպես հայտնում է Metro News-ը` Քեննինգտոն շրջանում պայթել է կոյուղաջրի խողովակներից մեկը, ինչի հետևանքով փողոցը պատվել է կեղտաջրով:
Համացանցում քաղաքացիներից մեկը տեղադրել է լուսանկարներ հեղեղված Քլեփհեմ փողոցից: Փրկարարներն օգնում են տեղափոխել նաև տների գույքը:















