Ռուսաստանն արգելել է Ուկրաինայից տավարի մսի ներկրումը
«Ռոսսելխոզնադզորն» արգելել է Ուկրաինայից 20 տոննա տավարի մսի մուտքը Ռուսաստան, քանի որ մսի վրա ընթեռնելի չի եղել անասնաբուժական մակնանշումը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ուկրաինայի Սումսկի, Դոնեցկի և Վինիցկի շրջաններից 20 տոննա տավարի միսը Կիևի ընկերության կողմից Թուրքմենստանի ձեռնարկատերերից մեկի հասցեին էր ուղարկվել։ Ապրանքը վերադարձվել է արտահանվող ապրանքների անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով:










