Nina Ricci-ն Փարիզում ներկայացրել է իր նոր հավաքածուն (լուսանկարներ)
Ֆրանսիական Nina Ricci նորաձևության տան կրեատիվ տնօրեն Պիտեր Կոպինգը հարազատ Փարիզում ներկայացրել է ճանաչված բրենդի նոր հավաքածուն, որը շատ նուրբ ու կանացի է ստացվել։
Ինչպես նշում է Tatler-ը, ցուցադրության սկզբում նրբակազմ մանեքենուհիները ներկայացրել են թեթև վերարկուներ ու զգեստներ, կիսաշրջազգեստներ, իսկ վերջում ներկայացվել են մինչև հատակը հասնող տպավորիչ զգեստներ։



































