ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով. ԱՄՆ պետդեպ
Մարդկային ողբերգական կորուստներն Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության ընթացքում ևս մեկ անգամ մեզ հիշեցնում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով. ճեպազրույցի ընթացքում այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին։
Նա նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը կօգնի տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը։
Փսակին հավելել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է համագործակցել կողմերի հետ՝ խաղաղության հաստատման համար։










