ՌԴ ոստիկանությունը պատրաստ է աշխատանքի ընդունել Ուկրաինան լքած ոստիկաններին
ՌԴ Ներքին գործերի նախարարության տարածքային ստորաբաժանումները պատրաստ են ծառայության ընդունել մարդկանց, որոնք լքել են Ուկրաինայի տարածքը, այդ թվում՝ ուկրաինական ոստիկանությունում աշխատած ոստիկաններին. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը։
«ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային ստորաբաժանումները պատրաստ են ծառայության վերցնել այն անձանց, որոնք լքել են Ուկրաինայի տարածքը, այդ թվում՝ այդ երկրի ՆԳՆ-ի նախկին աշխատակիցների։ Դա տեղի է ունենալու նրանց ՌԴ քաղաքացիություն տրամադրելու և ՌԴ ներքին գործերի նախարարությունում ծառայության անցնելու ցանկության առկայության դեպքում»,-ասել են մամուլի կենտրոնից։










