«Սիմֆերոպոլ» օդանավակայանի աշխատակիցները հերքում են շենքի գրավման մասին լուրը
Ղրիմի «Սիմֆերոպոլ» օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով, մի շարք լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, թե շենքը գրավել են զինված անձինք, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է օդանավակայանի աշխատակցուհին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին անհայտ անձանց կողմից օդանավակայանի գրավման մասին։
Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, օդանավակայանի մեկ այլ ներկայացուցիչ Իգոր Ստրատիլատին «Էխո Մոսկվի»-ին ասել է, որ անհայտ անձանց խումբը լքել է օդանավակայանը։ Նրա խոսքով՝ օդանավակայանի տարածք էր ներխուժել ռուսական դրոշներով մոտ 50 մարդ։
«Նրանք կարծել էին, թե ուկրաինական դեսանտ է մեզ մոտ վայրէջք կատարել, սակայն երբ տեսան ու համոզվեցին, որ նման բան չկա, ներողություն խնդրեցին ու հեռացան»,- ասել է Ստրատիլատին։










