ԱՄՆ-ում հայ տղամարդը ձերբակալվել է ամուսնացած կնոջ հետապնդելու համար

10:17 • 28.02.14

ԱՄՆ-ի Սանլենդ քաղաքում ձերբակալվել է 48-ամյա Ջորջ Մեհրաբյանը, ով մեղադրվում է ամուսնացած կնոջ (անունը չի նշվում) հետապնդման համար, հայտնում է glendalenewspress.com-ը։

 

Ըստ դատարանի տվյալների՝ հայ տղամարդը հետապնդել ու սպառնալիքներ է ուղղել ամուսնացած կնոջը, ով անցյալ տարի Մեհրաբյանին վարձել էր Գլենդեյլում գտնվող իր տան շինարարական աշխատանքների համար։

 

Սակայն գործն ավարտին հասցնելուց հետո տղամարդը սկսել է հետաքրքրություն դրսևորել գործատուի նկատմամբ՝ նրան մշտապես ծաղիկներ ու նվերներ ուղարկելով։ Նա անգամ խոսել է այդ կնոջ հոր հետ՝ խոստովանելով, որ ցանկանում է ամուսնանալ նրա դստեր հետ։

 

Բազմաթիվ անցանկալի հաղորդագրություններ, նամակներ ստանալուց հետո կինը որոշել է դիմել իրավապահներին։