Հոգեկան հիվանդ ամերիկացին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ ահաբեկչության փորձի համար
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի բնակիչ Մեթյու Լանեզան դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ ահաբեկչության փորձի իրականացման համար, հայտնում է Газета-ն՝ Associated Press-ին հղումով։
Հայտնի է, որ 29-ամյա երիտասարդը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել ՀԴԲ-ի աշխատակիցների հետ, որոնք ներկայացել էին որպես թալիբներ։
Լանեզան ձերբակալվել էր դեռևս անցյալ տարի և ի սկզբանե նրան սպառնում էր 30 տարվա ազատազրկում, սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ մեղադրյալը մի շարք հոգեկան հիվանդություններ ունի, ազատազրկման չափը կիսով կրճատվել է։










