Թաիլանդում դպրոցական ավտոբուս է վթարի ենթարկվել. 15 զոհ
Ուրբաթ առավոտյան Թաիլանդում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարին, հայտնում է France Presse-ը: Կա 15 զոհ, որոնցից 13-ը երեխաներ են, և 40 վիրավոր:
Ավտովթարը տեղի է ունեցել Պրաչինբուրի նահանգում` երկրի կենտրոնական մասում: Պատայա հանգստավայր քաղաք մեկնող ավտոբուսում դպրոցականներ և ուսուցիչներ են եղել: Նախնական տվյալներով` ավտոբուսում արտասահմանցիներ չեն եղել:
Ոստիկանությունը հետաքննում է ողբերգությունը:










