Թուրքիայի արտգործնախարարը վաղը կայցելի Ուկրաինա
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մարտի 1-ին կայցելի Ուկրաինա: Այդ մասին УНИАН-ին հաղորդել է են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական քաղաքականության բաժնից:
Մասնավորապես, ինչպես նշվում է հաղորդագրությունում, այսօր Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցան հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ:
Նրանք քննարկել են Ուկրաինայում և պետության սահմանների մոտ ներքաղաքական դրությունը, ինչպես նաև Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում իրավիճակի զարգացումը:
Դեշիցան Դավութօղլուին հրավիրել է Ուկրաինա: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունն այդ հարցերի շուրջ արդեն Կիևում:










