11-ամյա ամերիկուհին սպանել է իրեն ու եղբորը հետապնդող պումային (լուսանկարներ)
ԱՄՆ-ում 11-ամյա Շիբլի Ուայթը գնդակահարել է պումային, որը փորձել է հարձակվել իր ու 14-ամյա եղբոր վրա, հայտնում է Interfax-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Թուիսփ քաղաքում (Վաշինգտոն նահանգ)` Սիեթլից 240 կմ հեռու: Աղջիկը եղբոր հետ դասից տուն վերադառնալիս է եղել: Ընտանիքի հայրը` Թոմ Ուայթը, նկատել է նրանց հետևից եկող գազանին և բղավել: Երեխաները կարողացել են թաքնվել տանը: Դրանից հետո աղջիկը վերցրել է զենքը և սպանել պումային:
Նրանց հետապնդող պուման եղել է 4 տարեկան 22,5 կգ քաշով առանձնյակ:
Ուայթերն ասել են, որ վերջին 3 ամսում սա արդեն 4-րդ պուման է, որ փորձել է հարձակվել իրենց ընտանիքի անդամների վրա:




















