Ռուսաստանում Յանուկովիչի ելույթի համար ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

15:50 • 28.02.14

Դոնի Ռոստովում (ՌԴ) Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասուլիսի անցկացման վայրը  շղթայված է ոստիկանության կողմից, հաղորդում է УНИАН-ը:

 

Շենքի մուտքի մոտ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, շենքի առաջ հրապարակը ցանկապատված է մետաղական ցանկապատներով, որից այն կողմ լրագրողներին թույլ են տալիս անցնել միայն լրագրողական վկայականներ ցույց տալու դեպքում:

 

Շենք կարելի է մտնել միայն անձնական իրերի մանրամասն զննությունից հետո: Իրավապահ մարմինների աշխատակիցները խնդրում են լրագրողներին դեն նետել բոլոր ավելորդ իրերը, մասնավորապես՝ լրագրողներից մեկին խնդրել են նետել խնձորը՝ բացատրելով, որ այն հանկարծ չնետեն Յանուկովիչի վրա:

 

Մամուլի ասուլիսը նախատեսված է Կիևի ժամանակով 15:00-ին: